Կովաչ․ Ես 47 տարեկան եմ ու ողջ կյանքում 10 անգամ եմ հարբել

20:36 23.08.2019

«Բավարիայի» գլխավոր մարզիչ Նիկո Կովաչը  պատասխանել է մյունխենյան ակումբի երկրպագուների հարցերին։

«Եղել է, որ ես հարբել եմ, բայց շատ հաճախ չի եղել։ Այդպիսի դեպքերը կարելի է երկու ձեռքիս մատների վրա հաշվել։ Ես 47 տարեկան եմ ու ընդամենը 10 մատ ունեմ։

Ես թուլանում եմ, երբ ընտանիքիս շրջապատում եմ լինում ու երբ բաց ծովում ճամփորդում եմ։ Շատ կարևոր է ունենալ ընտանիք, որի մոտ կարող ես գնալ աշխատանքից հետո։ Մեր ժամանակներում դա կորում է։ Պետք է վերադարձնենք այդ զգացումը։ Ընտանիքը խարիսխ է։

Իմ եղբայր Ռոբերտը (մարզչի օգնականը) միշտ կողքիս է։ Մենք մինչև վերջ միասին կլինենք։ Որևէ պահի թոշակի կանցնենք, այդ ժամանակ նա իր կյանքով կապրի, ես՝ իմ»,- Կովաչի խոսքերն է փոխանցում Bild-ը։

Կովաչը մյունխենյան ակումբը մարզում է 2018 թվականից։

 

Share |

Լրահոս

Loading...