Կուզնեցովը տապալել է կոկայինի դոպինգ թեստը և որակազրկվել 4 տարով

17:42 23.08.2019

«Վաշինգտոնի» և Ռուսաստանի հավաքականի հոկեյիստ Եվգենի Կուզնեցովի կոկայինի դոպինգ-թեստը դրական արդյունք է ցույց տվել: Այս մասին հայտնում է IIHF-ի պաշտոնական կայքը ։

Փորձանմուշը վերցվել է մայիսի 26–ին՝ 2019 թվականի Աշխարհի առաջնության ժամանակ։ 27-ամյա Կուզնեցովը չի տրամադրել B-ի փորձանմուշը, և Հոկեյի միջազգային ֆեդերացիան նրան որակազրկել է չորս տարով: Ժամկետը հաշվվում է հունիսի 13-ից և կավարտվի 2023 թվականի հունիսի 12-ին: Ընդ որում, հոկեյիստը կարող է շարունակել ելույթները NHL–ում, եթե այդպես որոշի լիգան, քանի որ նրա վրա չեն տարածվում այն որակազրկումները, որոնք դրված են WADA-ի և IIHF-ի կողմից: Կուզնեցովն արդեն հեռացրել է իր պրոֆիլը Instagram-ում:

ԱԱ-2019-ում Ռուսաստանի հավաքականի կազմում Եվգենին բրոնզե մեդալ է նվաճել՝ երրորդ տեղի համար խաղում հաղթելով չեխերին։ Կուզնեցովը «Վաշինգտոնի» կազմում դարձել է Սթենլիի գավաթակիր:

 

Share |

Լրահոս

Loading...