Կուզնեցովը մեկնաբանել է որակազրկումը կոկային օգտագործելու պատճառով

18:58 23.08.2019

«Վաշինգթոն Քեփիթալզի» ու հոկեյի Ռուսաստանի հավաքականի հարձակվող Եվգենի Կուզնեցովը մեկնաբանել է կոկայինի առկայությամբ դրական դոպինգ-թեստի պատճառով IIHF-ի կողմից 4 տարով որակազրկումը:

«Վերջերս IIHF-ն ինձ ծանուցել է դրական դոպինգ-թեստի պատճառով միջազգային մրցաշարերից որակազրկվելու մասին: Ես որոշեցի ընդունել այդ պատիժը: Ես միշտ հպարտացել եմ այն բանով, որ ներկայացնում եմ իմ երկիրը: Ծանր է ընդունել, որ հաջորդ 4 տարիներին ես չեմ կարողանա կրել Ռուսաստանի հավաքականի մարզահագուստը:

Ես հիասթափեցրել եմ ինձ համար կարևոր շատ մարդկանց, այդ թվում՝ ընտանիքիս, թիմակիցներիս ու ընկերներիս: Առաջին իսկ օրից, երբ ես Վաշինգտոնում դուրս եկա սառույցին, «Քեփիթալզն» ու մեր երկրպագուները հիանալի են վերաբերվել ինձ ու ընտանիքիս: Ես ինձ սարսափելի վատ եմ զգում, որ հիասթափեցրել եմ ձեզ: Հասկանում եմ, որ ձեր վստահությունը վերադարձնելու միակ միջոցը այս իրավիճակի ու իմ գործողությունների համար պատասխանատվություն ստանձնելն է», - Կուզնեցովի խոսքերն է մեջբերել «Վաշինգթոնի» մամուլի ծառայությունը:

Share |

Լրահոս

Loading...