Լևանդովսկին կերկարաձգի Բավարիայի հետ պայմանագիրը

23:32 23.08.2019

«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին կերկարաձգի մյունխենյան ակումբի հետ պայմանագիրը։ Այս մասին տեղեկացնում է Bild-ը։  

Աղբյուրի տեղեկացմամբ՝ նոր պայմանագիրը կողմերը կկնքեն մինչև մյուս շաբաթվա վերջ։ Այն նախատեսված կլինի մինչև 2023-ի ամառ։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ 31-ամյա հարձակվողն ու ակումբը բանակցությունները սկսել են Գերմանիայի Սուպերգավաթում Դորտմունդի «Բորուսիայից» կրած 0-2 հաշվով պարտությունից հետո։

Ֆուտբոլիստը գերմանական ակումբում հանդես է գալիս 2014 թվականից։

 

Share |

Լրահոս

Loading...