Լիվերպուլը պատրաստվում է կնքել ԱՊԼ-ի պատմության ամենաշահավետ պայմանագիրը

10:40 23.08.2019

«Լիվերպուլը» մոտ է նոր հովանավորչական պայմանագրի կնքմանը, որը կդառնա Անգլիայի Պրեմիեր լիգայի պատմության մեջ ամենաշահավետը, հաղորդում Է Forbes-ը:

Ներկա պահին «Բարսելոնան» ամենաշատ գումարն է ստանում հովանավորչական գործարքներից՝ տարեկան ստանալով մոտ 109 միլիոն եվրո։ Անգլիայի Պրեմիեր լիգայում այս պահին առաջատարը «Մանչեսթեր Յունայթեդն» է, որը վաստակում է 82 միլիոն եվրո՝ համագործակցելով Adidas-ի հետ, սակայն առաջիկայում «կարմիրները» կդառնան այդ ցուցանիշով նոր առաջատարը:

Ներկայումս «Լիվերպուլը» արդեն 5-րդ տարին համագործակցում է New Balance-ի հետ՝ ստանալով տարեկան 50 միլիոն եվրո, սակայն արդեն 2020/21 մրցաշրջանից անգլիական ակումբը կարող է համագործակցություն սկսել Nike-ի հետ, որն ամենամոտն է «Լիվերպուլի» հետ պայմանագիր կնքելուն: Սպասվում է, որ նոր գործարքը ռեկորդային կլինի ԱՊԼ-ի պատմության մեջ։ 

Share |

Լրահոս

Loading...