Պաշտոնական. Լոռին վրացի նորեկ ունի

10:32 23.08.2019

«Լոռին» վրացի նորեկ ունի: Այս մասին տեղեկանում ենք վանաձորյան ակումբի Facebook-յան պաշտոնական էջից: 

«Կանաչները» 1 տարվա պայմանագիր են ստորագրել վրացի երիտասարդ կիսապաշտպան Լեւան Մատչարաշվիլու հետ։ 22-ամյա ֆուտբոլիստի վերջին ակումբը եղել է Լիտվայի Բարձրագույն լիգան ներկայացնող «Ստումբրասը», որի կազմում մասնակցել է երկրի առաջնության 13 հանդիպման ու դարձել 3 գոլի հեղինակ։

Մատչարաշվիլին Ստումբրասի կազմում մասնակցել է նաեւ Եվրոպա լիգայի որակավորման փուլի երկու խաղի ու մեկ գոլ հեղինակել։

Մատչարաշվիլին «Լոռիում» հանդես կգա 14 համարի մարզաշապիկով։

Share |

Լրահոս

Loading...