Լունինը վաղը կարող է խաղալ Ռեալի դեմ

16:02 23.08.2019

Ուկրաինացի դարպասապահ Անդրեյ Լունինը Լա լիգայի շրջանակում վաղը կարող է իր նորամուտը նշել «Վալյադոլիդի» դեմ խաղում: 

Հատկանշանական է, որ Լունինը նոր ակումբում նորամուտը կարող է նշել Մադրիդի «Ռեալի» դեմ խաղում, այն թիմի, որին պատկանում են իր իրավունքները: Ինչպես տեղեկացնում է իսպանական Marca պարբերականը, այս անգամ գործարքի մեջ մադրիդյան կողմը չի ներառել կետ, որի համաձայն՝ իր ֆուտբոլիստը վարձակալությամբ այլ ակումբում գտնվելիս չի կարող խաղալ «Ռեալի» դեմ խաղում: 

Այնպես որ, արդեն վաղը Լունինը կարող է նշել իր նորամուտը «Վալյադոլիդի» կազմում «Ռեալի» դեմ խաղում: Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով 21:00-ին է: Խաղն անցկացվելու է Մադրիդի «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում:

Ավելի վաղ «Ռեալը» նման պայմանով վարձակալության էր տվել Ռաու դե Տոմասին, ով նախորդ մրցաշրջանում «Ռայոյի» կազմում խաղացել էր «սերուցքայինների» դեմ: Դե Տոմասը ներկա պահին հանդես է գալիս «Բենֆիկայում»: 

Share |

Լրահոս

Loading...