Միլանի նախագահ․ Մենք համաշխարհային հսկա ենք, Յուվենտուսը՝ իտալական

23:55 23.08.2019

«Միլանի» նախագահ Պաոլո Սկարոնին իր ակումբը համեմատել է «Յուվենտուսի» հետ։

 «Չեմ կարծում՝ իմաստ ունի «Յուվենտուսը» «Միլանի» հետ համեմատելը։ «Միլանը» համաշխարհային հսկա է, որովհետև 7 անգամ հաղթել է Չեմպիոնների լիգան։ «Յուվենտուսը» իտալական հսկա է, որովհետև 8 անգամ անընդմեջ հաղթել է առաջնությունը։

Շնորհավորում եմ նրանց, բայց երբ խոսում ենք փաստերի մասին, պետք է հասկանալ՝ ինչպես է պետք ողջ աշխարհով ոճ հաղորդել ակումբին։ Եթե չեք հաղթում Չեմպիոնների լիգան, Ինդոնեզիայի, Թայլանդի ու Բրազիլիայի երկրպագուները չեն գնի ձեր ատրիբուտները»,- Սկարոնիի խոսքերն է փոխանցում A Bola-ն։

 

 

Share |

Լրահոս

Loading...