Հայտնի է՝ ինչ ֆինանսական պահանջ է Նեյմարը ներկայացրել Բարսելոնային ու Ռեալին

19:32 23.08.2019

ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը հայտնել է իր ֆինանսական պահանջները «Բարսելոնային» ու «Ռեալին», որոնց հետաքրքրված են իրեն ձեռք բերելով: Այս մասին հաղորդում է AS-ը՝ հղում անելով Jugones հեռուստահաղորդմանը:

Համաձայն աղբյուրի տեղեկությունների՝ 27-ամյա բրազիլացին «կապտանռնագույնների» ու «սերուցքայինների» առաջ դրել է հետևյալ պայմանները. Նա ցանկանում է ստորագրել 5 տարվա պայմանագիր և ստանալ տարեկան 35 միլիոն եվրո աշխատավարձ:

Հիշեցնենք՝ 27-ամյա Նեյմարը ցանկանում է այս տրանսֆերային պատուհանի ընթացքում լքել ՊՍԺ-ն:

Անցած մրցաշրջանում բրազիլացին մասնակցել է ակումբային մակարդակում բոլոր մրցաշարերի 28 հանդիպման, որոնցում դարձել է 23 գոլի ու 13 գոլային փոխանցման հեղինակ: Ֆրանսիական ակումբի հետ նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2022 թվականը:

Share |

Լրահոս

Loading...