Մադրիդում համոզված են, որ Բարսելոնան համաձայնության չի գա ՊՍԺ-ի հետ

11:33 23.08.2019

Մադրիդի «Ռեալը» դադար է վերցրել ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարի տրանսֆերի հարցով բանակցություններում, պնդում է AS-ը:

Աղբյուրի տվյալներով՝ «արքայական» ակումբում վստահ են, որ «Բարսելոնան» չի կարողանա ՊՍԺ-ին բավարարող առաջարկ անել։ Այդ պատճառով «Ռեալը» սպասելու է մինչև ամառային տրանսֆերային պատուհանի վերջին օրերը, որպեսզի հետո համապատասխան առաջարկ անի։

«Սերույցքայինները» բրազիլացու համար բանակցությունները կարող են արագացնել միայն այն դեպքում, եթե «Բարսելոնան» առաջխաղացում գրանցի ֆուտբոլիստի տրանսֆերի շուրջ։ Սակայն Մադրիդում վստահ են, որ նման բան տեղի չի ունենա։

«Ռեալում» հասկանում են նաև, որ Նեյմարի հնարավոր տրանսֆերը կարող է բարդացնել ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի տեղափոխությունը: Այնուամենայնիվ, «Ռեալը» վճռական է տրամադրված և ցանկանում է ամեն գնով իրականացնել Նեյմարի տեղափոխութունը:

Share |

Լրահոս

Loading...