Նեյմարը ուլտիմատում է դրել Բարսելոնայի առաջ

17:13 23.08.2019

ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարը «Բարսելոնայից» պահանջել է արագ լուծել իր տրանսֆերի հարցը, հաղորդում է Mundo Deportivo-ն:

Աղբյուրի տվյալներով՝ ֆուտբոլիստը դժգոհ է, որ կատալոնական ակումբը մինչև հիմա չի պայմանավորվել ՊՍԺ-ի հետ նրա տեղափոխության համար։ Հարձակվողը մտադիր է որքան հնարավոր է շուտ կողմնորոշվել նոր ակումբի հարցում։ Սպասվում է, որ «Բարսելոնան» այսօր՝ օգոստոսի 23-ին, նոր առաջարկ կանի ՊՍԺ-ին: Ընդ որում, կատալոնացիները Նեյմարից պահանջում են հայտարարություն անել, որ վերջինս ցանկանում է տեղափոխվել միայն «Բարսելոնա»։ Բրազիլացին հրաժարվում է դա անել, քանի որ մտավախություն ունի, որ ՊՍԺ-ն նրան բաց չի թողնի «Բարսելոնա» և կփակվի «Ռեալ» տեղափոխվելու դռները:

Իսպանիայի գործող չեմպիոնն ավելի վաղ արդեն առաջարկել էր 2 տարով վարձակալել 27-ամյա Նեյմարին՝ 2020-ի ամռանը 120 մլն եվրոյով գնելու կամ 2021-ին 170 մլն եվրոյով գնելու պարտավորությամբ: Երկու տարբերակներն էլ մերժվել են ՊՍԺ-ի կողմից:

Share |

Լրահոս

Loading...