Բարսելոնան թարմ առաջարկ է նախապատրաստում Նեյմարի համար

09:14 23.08.2019

ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարի համար մղվող տրանսֆերային պայքարը շարունակվում է։ «Բարսելոնան» նախատեսում է նոր առաջարկ անել 27-ամյա ֆուտբոլիստի համար։ 

Ինչպես տեղեկացնում է sport.es-ը, կատալոնական ակումբը նոր, թարմ առաջարկ է նախապատրաստում, որով բանակցությունները կմտնեն վերջնական փուլ։ Դեռևս հայտնի չէ, թե ինչ պայմաններով է լինելու նոր առաջարկը, սակայն մեկ բան հստակ է, որ գալիք օրերին գործարքը կարող է ավարտին մոտենալ։ 

Պայքարից դուրս չի մնում նաև Մադրիդի «Ռեալը»։ «Սերուցքայինների» ներկայացուցիչները երեկ մեկնել էին Փարիզ բանակցությունները շարունակելու նպատակով։ 

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՊՍԺ-ն Նեյմարին կվաճառի «Ռեալին», իսկ «Բարսելոնային»՝ ոչ։ 

Share |

Լրահոս

Loading...