Ռաբյո․ Մարզվելով Ռոնալդուի կողքին՝ ես անհամեմատ ավելի ուժեղ եմ դառնում

09:26 23.08.2019

Թուրինի «Յուվենտուսի» նորեկ Ադրիան Ռաբյոն Sky Sports-ի հետ զրույցում խոսել է խաղընկեր Կրիշտիանու Ռոնալդուի մասին։ 

«Ժամանակի ընթացքում մենք հրաշալի փոխհամաձայնեցված գործողություններ ենք զարգացնում Կրիշտիանուի հետ, չէ՞ որ նա նույնպես խաղում է ձախ եզրում։ Ռոնալդուի հետ մարզումները թույլ են տալիս ինձ մեծ առաջընթաց գրանցել։ Ինձ համար շատ օգտակար է Ռոնալդուի պես ֆուտբոլիստի ունենալ թիմում։ Մարզվելով նրա կողքին՝ ես անհամեմատ ավելի ուժեղ եմ դառնում։

Անհամբերությամբ եմ սպասում «Պարմայի» դեմ խաղին և նոր արկածների մեկնարկին։ Բարդ հանդիպում է ստացվելու, քանի որ մենք ֆավորիտ ենք։ Իսկ դա նշանակում է, որ հակառակորդը խաղալու է ուժերի ողջ լարումով»,-Ռաբյոյի խոսքերն է մեջբերում Goal-ը։ 

Հիշեցնենք, որ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում Ադրիան Ռաբյոն ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվեց Թուրինի «Յուվենտուս»։ 

Share |

Լրահոս

Loading...