Ռամոս. Երբ պայմանավորվում էինք ֆիլմի համար, չէինք կարող պատկերացնել, որ դա վատագույն մրցաշրջանն է լինելու

18:35 23.08.2019

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը պատմել է այն մասին, թե ինչպես էր իրեն զգում նախորդ մրցաշրջանի ընթացքում:

«Անցած մրցաշրջանն ինձ համար դարձավ ամենաբարդերից մեկը: Թե՛ պրոֆեսիոնալ, թե՛ անձնական առումով: Իմ դեպքում այդ երկու բաղադրիչները փոխկապակցված են: Երբ դու ոչինչ չես հաղթում Աշխարհի ակումբային առաջնությունից բացի, դա օր օրի ազդում է քո տրամադրության վրա: 

Երբ պարտվում ես, չես կարող կնոջդ հետ գնալ ընթրելու կամ երեխաներին տանել զբոսայգի, ուստի փորձում ես լիցքաթափվել՝ ժամանակն անցկացնելով տանը՝ ընտանիքի հետ:

Երբ մենք պայմանավորվում էինք վավերագրական ֆիլմ նկարահանելու մասին, անգամ պատկերացնել չէինք կարող, որ այս մրցաշրջանը կդառնա վատագույններից մեկը: Բայց ես ուրախ եմ, որ մարդիկ կարող են տեսնել, թե մենք ինչպես ենք վերապրել դա: Ես ուզում եմ, որ մարդիկ տեսնեն, որ երբ մենք պարտվում ենք, զայրույթ ենք զգում ու տուն ենք գնում այդ զգացողությամբ: Մենք չարանում ենք ինքներս մեզ վրա այն պատճառով, որ չկարողացանք ուրախացնել մեր երկրպագուներին», - Ռամոսի խոսքերն է մեջբերել AS-ը:

Share |

Լրահոս

Loading...