Ռոնալդուն նշել է, երբ կհեռանա Պորտուգալիայի հավաքականից

09:55 23.08.2019

Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն պատմել է, թե որքան երկար է մտադիր պաշտպանել Պորտուգալիայի հավաքականի գույները:

«Պորտուգալիայի հավաքականի դուռը չեմ փակում։ Քանի դեռ ուժ ու մոտիվացիա ունեմ, միշտ պատրաստ կլինեմ ժամանել թիմի գտնվելու վայր ։ Կհեռանամ հավաքականից, միայն եթե ինձ դադարեն հրավիրել։

Աշխարհի առաջնությունը Քաթարու՞մ: Ես դա չեմ բացառում։ Կարծում եմ, այդ ժամանակ հեռու չեմ լինի հավաքականից։ Պորտուգալիայի հավաքականի հետ բազմաթիվ հրաշալի պահեր եմ ապրել։ Հնարավոր է, որ հավաքականի խաղից ամենաշատը հաճույք եմ ստացել վերջին հինգ տարիների ընթացքում։ Մի հարցրեք, թե ինչու, բայց ես իսկապես սիրում եմ պաշտպանել հավաքականի պատիվը։ Պորտուգալիան մի երկիր է, որտեղ ես կցանկանայի ապրել։ Վստահ եմ, որ մի քանի տարի անց ընտանիքիս հետ միասին կապրեմ այնտեղ», - Ռոնալդուի խոսքը մեջբերում է AS-ը։ 

Share |

Լրահոս

Loading...