Նեդվեդ. Սարին հավաքականների խաղերից հետո կվերադառնա աշխատանքի

19:53 23.08.2019

«Յուվենտուսի» փոխնախագահ Պավել Նեդվեդը պատմել է թիմի գլխավոր մարզիչ Մաուրցիո Սարիի վիճակի մասին: Իտալացին հիվանդացել է թոքաբորբով:

«Ես բոլորին Սարիի կողմից ողջույններ եմ փոխանցում: Նա աշխատանքի կվերադառնա միջազգային խաղերից հետո: Մաուրիցիոն իրեն ավելի լավ է զգում և ուզում է ամեն օր աշխատել: Պահեստայինների նստարանին նրա բացակայությունը կարող է բարդություններ առաջացնել, բայց սա կրիտիկական պահ չէ:

«Յուվենտուսը» պրոֆեսիոնալների, աշխատանքի ու զոհաբերությունների ամբողջություն է: Մենք մտադիր ենք շարունակել հաղթել», - Նեդվեդի խոսքերն է մեջբերել թուրինյան ակումբի պաշտոնական «Թվիթերը»:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Սարին բաց կթողնի Ա Սերիայի առաջին երկու խաղերը:

Վաղը՝ օգոստոսի 24-ին, «Յուվենտուսը» հյուրընկալվելիս կխաղա «Պարմայի» հետ, իսկ մեկ շաբաթ անց կհյուրընկալի «Նապոլիին»:

Share |

Լրահոս

Loading...