Օսական պատմել է, թե ինչու չի բարևում Սերենա Ուիլյամսին

21:27 23.08.2019

Աշխարհի առաջին ռակետ, ճապոնուհի Նաոմի Օսական պատմել է Grand Slam մրցաշարերի 23-ակի հաղթող Սերենա Ուիլյամսի հետ իր հարաբերությունների մասին:

«Ես շատ եմ հարգում նրան: Ես ամբողջ կյանքում ձգտել եմ օրինակ վերցնել նրանից: Ամեն անգամ, երբ նա խոսում է ինձ հետ, ես շոկի եմ ենթարկվում: Անգամ չգիտեմ: Ես նույնիսկ չեմ բարևում նրան, քանի որ շատ եմ նյարդայնանում: Թվում է, որ Սերենան միշտ զբաղված է ինչ-որ կարևոր բանով, ու ես չեմ ուզում խանգարել նրան:

Բայց ես կուզեի զրուցել նրա հետ կյանքի մասին, այն մասին, թե ինչպես է նա կորտում և դրա սահմաններից դուրս գլուխ հանում: Սակայն չեմ ուզում անհարգալից լինել ու խոսել նրա հետ՝ որպես մարզչի, չէ՞ որ նա դեռևս խաղում է»,- Օսակայի խոսքերն է մեջբերել CBS News-ը:

Անցած տարի Նաոմին US Open-ում 6:2, 6:4 հաշվով հաղթել է Սերենային:

Share |

Լրահոս

Loading...