Չիլիացի թենիսիստը որակազրկվել է 8 տարով

15:05 23.08.2019

Չիլիացի թենիսիստ Խուան Կառլոս Սաեսը որակազրկվել է 8 տարով և ենթարկվել 12,5 հազար դոլար տուգանքի՝ հակակոռուպցիոն կանոնները խախտելու համար, հաղորդում Է BBC-ն:

Ավելի վաղ 28-ամյա մարզիկը, որը ATP-ի վարկանիշում 230-րդ տեղն էր զբաղեցնում, կասկածի տակ էր հայտնվել Tennis Integrity Unit-ի կողմից, որը պայքարում է պայմանավորված խաղերի և թենիսում կոռուպցիայի դեմ: Tennis Integrity Unit-ում Սաեսի մասնակցությամբ խաղերի վրա խաղադրույքների անսովոր ակտիվություն են հայտնաբերել: Ընդ որում՝ չիլիացին բազմիցս հրաժարվել է հետաքննության շրջանակում իր բջջային հեռախոսը տրամադրել կազմակերպությանը։

Արդյունքում Սաեսը խոստովանել է, որ մասնակից է եղել կոռուպցիոն սխեմայի, ինչի մասին ժամանակին չի հայտնել:

Ներկայումս Խուան Կառլոսը զբաղեցնում է 1082-րդ տեղը: Մինչև 230-րդ տեղը զբաղեցնում էր 2015-ի սեպտեմբերին։

Share |

Լրահոս

Loading...