Ֆերնանդո Տորեսն այսօր անցկացնում է կարիերայի վերջին խաղը. մրցակիցը Ինիեստայի Վիսել Կոբեն է

14:02 23.08.2019

Իսպանիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ֆերնանդո Տորեսը այսօր անց է կացնում կարիերայի վերջին հանդիպումը: Ճապոնիայի առաջնությունում «Սագան Տոսուն», որի կազմում հանդես է գալիս Տորեսը, մրցելու է Անդրես Ինիեստայի «Վիսել Կոբեի» հետ: 

Հանդիպումը մեկնարկելու է Երևանի ժամանակով 14:30-ին: Թիմերի մեկնարկային կազմերը արդեն հայտնի են: Թե՛ Տորեսը, թե՛ Ինիեստան թիմերի մեկնարկային կազմերում են: 

Նշենք, որ Ինիեստան մինչ հանդիպման մեկնարկը հուզիչ գրառում է կատարել հավաքականի խաղընկերոջ համար.

«Դու դեռ չես հեռացել, բայց ես արդեն կարոտում եմ քեզ: Այս ամենը իսկապես տարօրինակ է: Տարօրինակ է լավ իմաստով: Մենք պատրաստվում ենք քո վերջին խաղին երկրի մյուս ծայրում: Կյանքը բերել է մեզ Ճապոնիա, որպեսզի մենք քեզ ասենք. «մնաս բարով»:

Մենք ֆուտբոլ սկսեցինք խաղալ 20 տարի առաջ երբ դեռ երեխա էինք, բայց դու միշտ ես երեխա մնալու («El Niño»): Մենք երբեք չեն բաժանվի: Հիշու՞մ ես Ֆերնանդո՛, Տրինիդատ և Տոբակոյում մարզաշապիկի վրա մենք գրեցինք մեր երազանքը, որը անհավանական էր թվում: Մենք արեցինք դա: Վիեննա, Յոհանեսբուրգ»,-գրել է Ինիեստան: 

 

Share |

Լրահոս

Loading...