Մ19. Հայաստանի հավաքականը ջախջախեց Լիբանանի ընտրանուն

13:30 23.08.2019

Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականն այսօր ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում/Ֆուտբոլի ակադեմիայում երկրորդ ընկերական հանդիպումն անցկացրեց Լիբանանի Մ19 ընտրանու հետ։

Մեր ֆուտբոլիստները ջախջախիչ՝ 5-0 հաշվով պարտության մատնեցին մրցակցին: Դուբլի հեղինակ դարձավ Ժիրայր Շաղոյանը, աչքի ընկան նաև Միշա Միրզոյանը, Նարեկ Գրիգորյանը և Պատվական Ավետիսյանը:

Սա մեր ընտրանու երկրորդ հաղթանակն էր Լիբանանի հավաքականի նկատմամբ: Առաջին խաղն ավարտվել էր կրկին հայ ֆուտբոլիստների հաղթանակով՝ 2-0:

Ռաֆայել Նազարյանի թիմը հանդես է եկել հետևյալ կազմով՝

 

Share |

Լրահոս

Loading...