Էմերին հասկացրել է Արսենալի երկու ֆուտբոլիստների, որ նրանք պետք է հեռանան

10:57 23.08.2019

Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Ունաի Էմերին իր խոսքերով հասկացրել է, որ չի ուզում թիմում տեսնել պաշտպան Շկոդրան Մուստաֆիին և Մոհամեդ Էլ-Նենիին: 

«Էլ-նենին և Մուստաֆին գիտեն, թե ինչպիսին է իրենց կարգավիճակը թիմում: Ես ուզում եմ, որ ֆուտբոլիստները երջանիկ լինեն այստեղ, սակայն նախորդ մրցաշրջանում Էլ-Նենին ու Մուստաֆին երջանիկ չէին, երբ չէին խաղում:

Ես բազմաթիվ անգամ զրուցել եմ նրանց հետ ու կարծում եմ՝ լավ կլինի, եթե երկուսն էլ այլ ակումբ տեղափոխվեն»,-Էմերիի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը: 

ԱՊԼ-ի երրորդ տուրում «Արսենալը» հյուրընկալվելու է «Լիվերպուլին»: 

Share |

Լրահոս

Loading...