US Open․ Ցիցիպասը, Ալյասիմն ու Ֆոնինին արդեն առաջին շրջանում բարդագույն մրցակիցներ են ստացել

09:40 23.08.2019

Երկուշաբթի Նյու Յորքում մեկնարկում է Թենիսի տարվա չորրորդ Grand Slam-ը՝ Ամերիկայի բաց առաջնությունը։ Տեղի է ունեցել հիմնական ցանցի վիճակահանությունը։ 

Ավելի վաղ արդեն տեղեկացրել էինք, որ կանանց մենախաղում արդեն առաջին շրջանում միմյանց դեմ մրցելու են Սերենա Ուիլյամսը և Մարիա Շարապովան։ Մի շարք հիասքանչ դիմակայություններ սպասվում են նաև տղամարդկանց մենախաղի առաջին շրջանում։ 

Ֆելիքս Օժե-Ալյասիմ - Դենիս Շապովալով
Ֆաբիո Ֆոնինի - Ռայլի Օպելկա
Դոմինիկ Թիմ - Թոմաս Ֆաբիանո
Ստեֆանոս Ցիցիպաս - Ալեքսանդր Ռուբլյով
Ռիշար Գասկե - Մատեո Բերետինի
Պիեր Էրբեր - Ալեքս դե Մինոր

Նշենք, որ աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը և մրցաշարի 5-ակի չեմպիոն Ռոջեր Ֆեդերերը նույն ցանցում են։ Նրանց հանդիպումը հնարավոր է կիսաեզրափակչում։ Ռաֆայել Նադալն ու Դոմինիկ Թիմը ցանցի ստորին հատվածում են։ Նրանց հնարավոր առճակատումը ևս կարող է կայանալ կիսաեզրափակիչ փուլում։ 

 

Share |

Լրահոս

Loading...