Բարսելոնան մերժել է իտալական գրանդի առաջարկը Վիդալին վարձակալելու համար

11:26 23.08.2019

«Բարսելոնան» մերժել է Միլանի «Ինտերի» առաջարկը Արտուրո Վիդալին վարձակալելու համար: Այս մասին հաղորդում է Mundo Deportivo-ն: 

Աղբյուրի տեղեկություններով՝ «ներաձուրիները» ցանկացել են վարձակալական հիմունքներով ձեռք բերել չիլիացուն, սակայն կատալոնական կողմը մերժել է: Պատճառն այն է, որ «Բարսելոնան» մտադիր է Վիդալին այլ ակումբ ուղարկել տրանսֆերով, այլ ոչ թե վարձակալությամբ: 

Լա լիգայի նախորդ մրցաշրջանում Արտուրո Վիդալը մասնակցել է 33 հանդիպման «Բարսելոնայի» կազմում՝ օգնելով Վալվերդեի թիմի հետ նվաճելով Իսպանիայի չեմպիոնի տիտղոսը: 

Վիդալը հանդես է գալիս «Բարսելոնայի» կազմում 2018 թվականի ամռանից: 

Share |

Լրահոս

Loading...