Զիդան. Չեմ պատկերացնում Ռեալը առանց Կեյլոր Նավասի

14:48 23.08.2019

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը Լա լիգայի երկրորդ տուրի «Վալյադոլիդի» դեմ խաղի նախօրեին մամուլի ասուլիսի ընթացքում պատասխանել է լրագրողների հարցերին՝ անդրադառնալով մի շարք թեմաների: 

«Չեմ կարող պատկերացնել «Ռեալը» առանց Նավասի: Ես չեմ մտածում նրա հեռանալու մասին: Նա միշտ էլ շատ կարևոր ֆուտբոլիստ է եղել մեզ համար: Կեյլորը ինձ չի ասել, որ ցանկանում է հեռանալ: Նա երջանիկ է այստեղ, և ես վստահ եմ, որ Նավասը ուզում է խաղալ: Նա մեծ պրոֆեսիոնալ է, ու ես հույս եմ կապելու նրա հետ:

Նեյմա՞րը: Այն, ինչի մասին ես մտածում եմ, վաղվա խաղն է: Մինչև սեպտեմբերի 2-ը ֆուտբոլիստները կարող են գալ ու գնալ: Ահա թե ինչու եմ ես ուզում, որ այդ օրը շուտ գա, որպեսզի դադարեն այս տեսակի բոլոր խոսակցությունները»,-Զիդանի խոսքերն է մեջբերում Marca-ն: 

«Ռեալ» - «Վալյադոլիդ» հանդիպումը կկայանա վաղը և կմեկնարկի Երևանի ժամանակով 21:00-ին: 

Share |

Լրահոս

Loading...