Յուվենտուսը հաղթանակով մեկնարկեց նոր մրցաշրջանը (տեսանյութ)

22:14 24.08.2019

Ավարտվեց իտալական Սերիա Ա-ի առաջին հանդիպումը: «Պարման» սեփական հարկի տակ ընդունեց գործող չեմպիոն «Յուվենտուսին»:

Հանդիպումը տեղի է ունեցել «Էննիո Տարդինի» մարզադաշտում և ավարտվել 1-0 հաշվով՝ հօգուտ հյուրերի: Խաղի միակ գոլը 21-րդ րոպեին խփել է «ծեր սինյորիայի» կենտրոնական պաշտպան Ջորջիո Կյելինին՝ Ալեքս Սանդրոյի անկյունայինից փոխանցումից հետո: Առաջին խաղակեսի միջնամասում գնդակը «Պարմայի» դարպասը ուղարկեց թուրինցիների հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, սակայն մրցավարը VAR-ի օգնությամբ դիտելով կրկնապատկերը չեղարկեց պորտուգալացու գոլը՝ գրանցելով խաղից դուրս վիճակ: 

Իտալիայի առաջնության 2-րդ տուրում «Յուվենտուսն» օգոստոսի 31-ին սեփական խաղադաշտում կընդունի «Նապոլիին», իսկ «Պարման» սեպտեմբերի 1-ին կհյուրընկալվի «Ուդինեզեին»:

Share |

Լրահոս

Loading...