Պաշտոնական․ Լոռիի պաշտպանը մեկ տարի վարձակալությամբ կխաղա Գանձասար-Կապանում

13:21 24.08.2019

«Լոռիի» պաշտպան Աննան Մենսահը մեկ տարի վարձակալությամբ հանդես կգա «Գանձասար-Կապանում»։ Այս մասին տեղեկանում ենք վանաձորյան ակումբի Facebook-յան պաշտոնական էջից։

Մենսահը «Լոռիում» է 2017 թվականի սեպտեմբերից։ Վանաձորյան ակումբի կազմում մասնակցել է 48 հանդիպման, դարձել 5 գոլի եւ 1 գոլային փոխանցման հեղինակ։ «Կանաչների» հետ Մենսահը հռչակվել է Հայաստանի Առաջին խմբի չեմպիոն։ 

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Լոռիի» մեկ այլ պաշտպան՝ Նանա Կվամեն տեղափոխվում է եվրոպական թոփ ակումբ։ 

Երեկ վանաձորյան ակումբը հայտարարեց վրացի երիտասարդ կիսապաշտպան Լևան Մատչարաշվիլուն գնելու մասին։ 

Share |

Լրահոս

Loading...