Grand Chess Tour. Արոնյանն ու Կարյակինը ոչ-ոքի են խաղացել 5-րդ փուլի 6-րդ տուրում

10:28 24.08.2019

ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում ընթացող Grand Chess Tour մրցաշարի 5-րդ փուլի 6-րդ տուրում հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը սև խաղաքարերով ոչ-ոքի է խաղացել ռուս Սերգեյ Կարյակինի հետ: Պարտիան ավարտվել է 38-րդ քայլում:

6 տուրերից հետո Լիժենը, Կրուանան և Անանդը հավաքել են 3.5 միավոր: Լևոն Արոնյանը, Նակամուրան և Գիրին ունեն 2.5-ական միավոր:

Մրցաշարն անցկացվում է 1 շրջանով: Ժամանակի կառավարումը՝ դասական: Շախմատիստներն ունեն 130 րոպե առաջին 40 քայլերի համար, այնուհետև՝ 60 րոպե՝ մինչև պարտիայի ավարտը՝ ամեն քայլի համար ավելացված 30 վայրկյանով:

Share |

Լրահոս

Loading...