Ֆեներբահչեն ուզում է վարձակալել Բոատենգին

23:35 24.08.2019

Թուրքական «Ֆեներբահչեն» հետաքրքրություն է ցուցաբերում Մյունխենի «Բավարիայի» պաշտպան Ժերոմ Բոատենգի նկատմամբ։ Այս մասին տեղեկացնում է Takvim-ը։  

Աղբյուրի տեղեկացմամբ՝ թուրքական ակումբը մտադիր է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում վարձակալել ֆուտբոլիստին։ Թուրքերը պատրաստ են խաղացողին վճարել նրա՝ մյունխենյան ակումբի եկամտի 2/3-ը։ «Բավարիան», սակայն, առայժմ չի պատասխանել այս առաջարկին։

30-ամյա Բոատենգը ծնվել է Բեռլինում Գանայից գաղթածների ընտանիքում։ «Հերտայի» սան է, ուր 2007 թվականին տեղափոխվել է «Համբուրգից»։ 3 տարի անց պաշտպանը տեղափոխվել է «Մանչեսթեր Սիթի», իսկ մեկ տարի անց՝ «Բավարիա»։

 

Share |

Լրահոս

Loading...