Բունդեսլիգա. Բորուսիան 2-րդ անընդմեջ հաղթանակը տարավ (տեսանյութ)

00:30 24.08.2019

Գերմանական Բունդեսլիգայի 2-րդ տուրում «Քյոլնը» սեփական հարկի տակ ընդունել էր Դորտմունդի «Բորուսիային»: «Ռայն-Էներգի» մարզադաշտում կայացած խաղն ավարտվեց 3-1 հաշվով՝ հօգուտ հյուրերի:

Առաջին գոլի հեղինակ դարձավ «Քյոլնի» կիսապաշտպան Դոմինիկ Դրաքսլերը՝ աչքի ընկնելով 29-րդ րոպեին: «Բորուսիայի» կիսապաշտպան Ջեյդոն Սանչոն հավասարեցրեց հաշիվը երկրորդ խաղակեսի միջնամասում: «Իշամեղուներին» 86-րդ րոպեին առաջ մղեց Աշրաֆ Հակիմին: Ավելացված ժամանակում ևս մեկ գոլ հեղինակեց Պակո Ալկասերը՝ ձևակերպելով վերջնական հաշիվը:

«Բորուսիան» 2-րդ անընդմեջ հաղթանակը տարավ նոր մրցաշրջանի մեկնարկում:

 

Share |

Լրահոս

Loading...