Չելսին Լեմպարդի գլխավորությամբ առաջին հաղթանակը տարավ (տեսանյութ)

17:30 24.08.2019

Անգլիայի Պրեմիեր լիգայի երրորդ տուրում «Չելսին» հյուրընկալվել էր «Նորվիչին»։ Ֆրենկ Լեմպարդի գլխավորությամբ «կապույտները» դեռևս հաղթանակ չէին տարել։ 

Հանդիպումը լավ մեկնարկեց հյուրերի համար։ Երրորդ րոպեին «Չելսիին» առաջ մղեց Տամմի Աբրահամը։ Ուրախությունը, սակայն, երկար չտևեց։ 6-րդ րոպեին տանտերերի կիսապաշտպան Տոդդ Քենթուելը հավասարեցրեց հանդիպման հաշիվը։ 

17-րդ րոպեին Մասոն Մաունթը դարձյալ առաջ մղեց Լոնդոնից ժամանած հյուրերին։ 30-րդ րոպեին Տեեմու Պուկին խփեց Պրեմիեր լիգայում արդեն իր հինգերորդ գոլը՝ կրկնելով Պավել Պոգրեբնյակի ռեկորդը։ 

Տամմի Աբրահամը 68-րդ րոպեին հաղթանակ պարգևեց «Չելսիին»։ «Կապույտները» առաջին հաղթանակը տարան Լեմպարդի գլխավորությամբ։ 

«Չելսին» երեք տուրից հետո 4 միավոր ունի։ 

Share |

Լրահոս

Loading...