Վան Դեյքն Ագուերոյին անվանել է ԱՊԼ-ում ամենաբարդ մրցակիցը

17:51 24.08.2019

«Լիվերպուլի» պաշտպան Վիրջիլ վան Դեյքը նշել է, թե ով է անգլիական Պրեմիեր-լիգայում ամենաբարդ մրցակիցը:

talkSPORT-ին տված հարցազրույցում 28-ամյա հոլանդացին հայտարարել է, որ իր ամենամեծ հակառակորդն ԱՊԼ-ում «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոն է: Վան Դեյքը նաև նշել է, որ «Էնֆիլդն» աշխարհի մեծագույն մարզադաշտն է: Որպես բոլոր ժամանակների լավագույն մարզիչներ նա նշել է իր ներկայիս մարզիչներին՝ Յուրգեն Կլոպին («Լիվերպուլ») և Ռոնալդ Կումանին (Հոլանդիայի հավաքական): Իր հայրենակիցներից բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստը, ըստ Վիրջիլի, Մարկո վան Բաստենն է:

Վան Դեյքը «Լիվերպուլ» է տեղափոխվել 2018 թվականի հունվարին, «Սաութհեմփթոնից»: Տրանսֆերի արժեքը կազմել է 84.65 միլիոն եվրո:

Անցած մրցաշրջանում հոլանդացին մասնակցել է ԱՊԼ-ի 38 խաղի, որոնցում դարձել է 4 գոլի հեղինակ:

Share |

Լրահոս

Loading...