Էրիկսենը կարող է հեռանալ Տոտենհեմից 50 միլիոն ֆունտի դիմաց

11:40 24.08.2019

Լոնդոնի «Տոտենհեմի» կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը մինչև Եվրոպայում տրանսֆերային պատուհանի փակվելը կարող է հեռանալ ակումբից։ 

Լոնդոնցիները չեն ցանկանում բաժանվել 27-ամյա դանիացուց, սակայն խնդիրը նրանում է, որ Էրիկսենի պայմանագրի ժամկետը մյուս տարի լրանում է, ու նա կարող է հեռանալ ազատ գործակալի կարգավիճակով անվճար։ Ինքը՝ Էրիկսենը մտադիր է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ», «Բարսելոնա» կամ էլ «Յուվենտուս»։ 

Daily Mail-ի փոխանցմամբ՝ «Տոտենհեմը» կդիտարկի տրանսֆերային առաջարկներ, որոնք կկազմեն 50 միլիոն ֆունտ և ավել։ 

Հաղորդվում է, որ բացի վերը նշված երեք թիմերից ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է նաև Մադրիդի «Աթլետիկոն»։ 

Share |

Լրահոս

Loading...