Արսենալը պարտվեց Լիվերպուլին․ Մխիթարյանը դաշտ դուրս եկավ վերջին րոպեներին (տեսանյութ)

22:32 24.08.2019

Անգլիայի առաջնության 3-րդ տուրում այսօր՝ օգոստոսի 24-ին, «Լիվերպուլը» ընդունել էր «Արսենալին» ու հաղթեց 3-1 հաշվով։ Առաջին կեսի ավարտից 4 րոպե առաջ լոնդոնցիների դարպասը գրավեց Մատիպը ու «Լիվերպուլը» ընդմիջման գնաց հաղթողի կարգավիճակում։

Երկրորդ կեսի սկզբնամասում մրցավարը 11-մետրանոց նշանակեց հյուրերի դարպասին, որն անվրեպ իրացրեց Մոհամեդ Սալահը։ 10 րոպե անց՝ 59-րդ րոպեին, Սալահը դուբլ ձևակերպեց։ Խաղի հիմնական ժամանակի ավարտից 5 րոպե առաջ Տոռեյրան Օբամեյանգի փոխանցումից հետո խփեց «Արսենալի» հեղինակության գնդակը։

 «Արսենալի» կազմում խաղի միայն 86-րդ րոպեին դաշտ դուրս եկավ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։

Share |

Լրահոս

Loading...