Կլոպ. Օբամեյանգի միակ թերությունը նորաձև ոճն է

16:00 24.08.2019

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը ԱՊԼ-ի 3-րդ տուրի՝ «Արսենալի» հետ խաղից առաջ կարծիք է հայտնել «զինագործների» հարձակվող Պյեռ-Էմերիկ Օբամեյանգի մասին: Գերմանացի մասնագետը գաբոնցի ֆուտբոլիստի հետ աշխատել է Դորտմունդի «Բորուսիայում»:

«Անցել է 4 տարի այն ժամանակներից, երբ ես ես աշխատում էի նրա հետ: Մենք միմյանց մասին ամեն ինչ գիտենք, անակնկալներ չկան: Օբամեյանգը ոչ մի իրական թերություն չունի բացի իր նորաձև ոճից:

Նախորդ անգամները, երբ խաղացել ենք «Արսենալի» հետ, մեզ ինչ-որ կերպ հաջողվել է պահել Օբամեյանգին: Բայց արագության պատճառով, որ ունի նա, դժվար է 100 տոկոսով պաշտպանվել նրանից: Դա շատ բարդ է:

Մենք գիտենք, որ պետք է աշխատենք մեզ վրա ու ձգտենք բարելավել մեր խաղը բոլոր առումներով: Մենք արել ենք դա նախկինում և պետք է շարունակենք աճել ամեն խաղում», - Կլոպի խոսքերն է մեջբերել Goal-ը:

Share |

Լրահոս

Loading...