Լեմպարդ. Լավ չէ, որ երկու գոլ բաց թողեցինք

21:17 24.08.2019

Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը մեկնաբանել է «Նորվիչի» դեմ անգլիական Պրեմիեր լիգայի 3-րդ տուրի արտագնա խաղում 3-2 հաշվով հաղթանակը:

«Նորվիչը» տանը դեռ շատ միավորներ կհավաքի, շատ ավ թիմ են։ Դուրս չեկավ, որ երկու գոլ բաց թողեցինք, բայց մեր խաղում շատ հիանալի տարրեր կային, այնպես որ ինձ համար շատ հաճելի էր։ Հատկապես ուրախ եմ Աբրահամի համար։ Նա դուբլ ձևակերպեց և խփեց հաղթական գնդակը, սակայն ցանկանում եմ բոլոր ֆուտբոլիստներին նշել այսօր, քանի որ թիմը վերահսկում էր խաղը։

Ինչ վերաբերում է վնասվածքներին, ապա Պեդրոն նախավարժանքի ժամանակ անհանգստություն է զգացել ծնկի հատվածում և հուսով եմ, որ նա կկարողանա խաղադաշտ վերադառնալ արդեն մոտ ժամանակներս»-Լեմպարդի խոսքը մեջբերում է BBC-ն:

Share |

Լրահոս

Loading...