Լոռին նվազագույն հաշվով հաղթեց Նոային (տեսանյութ)

18:51 24.08.2019

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության չորրոդ տուրի «Լոռի» - «Նոա» հանդիպումն ավարտվեց վանաձորյան ակումբի հաղթանակով:

Խաղի միակ գոլի հեղինակ դարձավ Գրիգոր Աղեկյանը՝ աչքի ընկնելով արդեն 9-րդ րոպեին: Առաջնության իր 3-րդ գնդակը Աղեկյանը խփեց գլխով՝ ձախ եզրից կատարած փոխանցումը գեղեցիկ եզրափակելով:

 

Գոլից հետո վանաձորյան ակումբը սկսեց խաղալ 2-րդ համարի տակ: Չնայած «Նոայի» կողմից գնդակը վերահսկելուն՝ վտանգավոր պահեր Վարդան Շահատունու դարպասին չէին գրանցվում: Նույն պատկերը երկրորդ խաղակեսում էր:

Այսպիսիով՝ «Լոռին» այս հաղթանակից հետո վաստակեց 7 միավոր՝ զբաղեցնելով մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը: «Նոան» 4 միավորով հինգերորդն է:

Share |

Լրահոս

Loading...