Պոչետինոն՝ Էրիկսենի շուրջ իրավիճակի մասին. Պետք է ընդունել լավագույն որոշումը

10:15 24.08.2019

«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Մաուիսիո Պոչետինոն կարծում է, որ կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենի հնարավոր տեղափոխության հարցը պետք է լուծել ակումբի ու խաղացողի շահերից ելնելով:

«Սա լավագույն իրավիճակը չէ ոչ Քրիստիանի, ոչ ակումբի համար: Կարծում եմ, նման բան չէին սպասում ոչ ակումբը, ոչ անձամբ ֆուտբոլիստը:

Այս խնդրի վրա աչք փակել չի կարելի: Այն պետք է վերլուծել ու նվազագույնի հասցնել: Քրիստիանը կարևոր խաղացող է, որն իր խաղով պետք է օգնի թիմին:

Ես միշտ բաց եմ ակումբին ու Դանիել Լևիին օգնելու համար, որպեսզի որոշում կայացվի: Ու ես հիանալի հասկանում եմ, որ նման որոշումներ կայացնելը հեշտ չէ: Բայց ես միշտ փորձում եմ այնպիսի դիրք զբաղեցնել, որն ամենամեծ օգուտը կբերի ակումբին: Եվ ֆուտբոլիստին ևս: Գլխավորը՝ փորձել կայացնել լավագույն որոշումը երկու կողմերի համար», - Պոչետինոյի խոսքերն է մեջբերել Goal-ը:

Share |

Լրահոս

Loading...