Մեսսին ամենայն հավանականությամբ չի լինի Բետիսի դեմ խաղի մեկնարկային կազմում

11:59 24.08.2019

«Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսսին շարունակում է ապաքինվել վնասվածքից։ Լա լիգայի երկրորդ տուրի շրջանակում «Բետիսի» դեմ կայանալիք խաղում արգենտինացին հավանաբար կլինի թիմի հայտացուցակում։ 

Ինչպես հաղորդում է իսպանական AS պարբերականը, ամեն դեպքում Մեսսին դժվար թե մեկնարկային րոպեներից դուրս գա դաշտ։ Կատալոնացիների առաջատարը 100 տոկոսով պատրաստ չէ դեռևս ու կարող է սկսել հանդիպումը պահեստային նստարանից։ Վնասվածքների պատճառով հանդիպումը բաց են թողնելու նաև Ուսման Դեմբելեն և Լուիս Սուարեսը։ 

Լա լիգայի բացման խաղում «Բարսելոնան» առանց Մեսսիի 0-1 հաշվով պարտվեց «Աթլետիկին»՝ կրելով 11 տարվա մեջ առաջին պարտությունը մեկնարկային տուրում։ 

Երկրորդ տուրում «Բարսելոնան» մրցելու է «Բետիսի» հետ։ Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով 23։00-ին է։ 

Share |

Լրահոս

Loading...