ՄՅՈւ-ն Ալեքսիս Սանչեսին փոխարինողի չի փնտրում

10:00 24.08.2019

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ուլե-Գունար Սուլշերը հաստատել է, որ ակումբը փոխարինող չի փնտրում կիսապաշտպան Ալեքսիս Սանչեսին, որը կարող է վարձավճարով տեղափոխվել «Ինտեր»:

«Մենք չենք պատրաստվում ձեռք բերել որևէ մեկին: Սանչեսը որակյալ խաղացող է, ես արդեն շատ անգամ եմ ասել դա: Լինում է այնպես, որ խաղացողին հետապնդում են վնասվածքները: Նա շատ է վնասվածքներ ստացել, բայց դժվար է ասել, թե ինչն է դարձալ այս կամ մյուս վնասվածքի պատճառը:

Երբեմն լինում է այնպես, որ դու մարզավիճակ ես հավաքում, գոլեր խփում, և դա քեզ լրացուցիչ վստահություն է տալիս: Բայց եթե սկսել խաղալ ոչ բարձր մակարդակով, ապա մարզավիճակն արագ կորչում է», - Սուլշերի խոսքերն է մեջբերլ Goal-ը:

Share |

Լրահոս

Loading...