Պոգբան շարունակում է մնալ հաստիքային 11-մետրանոց իրացնողը. թիմակիցները դժգոհ են

16:31 24.08.2019

«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստները դժգոհ են, որ կիսապաշտպան Պոլ Պոգբան մնում է թիմի հաստիքային 11-մետրանոց իրացնողը: Այս մասին գրում է Daily Mail-ը:

Համաձայն աղբյուրի տեղեկությունների՝ «կարմիր սատանաների» ֆուտբոլիստները նախընտրում են, որ այդ պարտականությունը դրվի հարձակվող Մարկուս Ռեշֆորդի վրա, քանի որ 11-մետրանոցներ իրացնելիս Պոգբայի արդյունավետությունը գոհացուցիչ չէ:

Հիշեցնենք, որ ԱՊԼ-ի 2-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» ոչ-ոքի՝ 1-1 հաշվով խաղաց «Վուլվերհեմփթոնի» հետ. Պոգբան չիրացրեց 11-մետրանոցը: Նա ՄՅՈւ-ի կազմում 11 նշանակված 11-մետրանոցներից 4-ը չի իրացրել: Դա ակումբի պատմության վատագույն արդյունքներից մեկն է: Չնայած դրան՝ թիմի գլխավոր մարզիչ Ուլե-Գունար Սուլշերը մտադիր չէ փոխել հաստիքային 11-մետրանոց իրացնողին:

Share |

Լրահոս

Loading...