Ռեալը հնարավոր է գնի Էվերթոնի դարպասապահին, եթե Նավասը հեռանա

12:35 24.08.2019

Մադրիդի «Ռեալը» շարունակում է Կեյլոր Նավասին փոխարինող գտնել։ Կոստառիկացի դարպասապահը տրանսֆերային պատուհանի ավարտին կարող է հեռանալ «արքայական» ակումբից։ 

Ինչպես տեղեկացնում է Goal.com-ը՝ հղում կատարելով Football Insider-ին, «սերուցքայինները» կարող են գնել «Էվերթոնի» 36-ամյա դարպասապահ Մարտեն Ստեկելեմբուրգին։ Հաղորդվում է, որ հոլանդացի դարպասապահը առաջին թեկնածուն չէ։ «Ռեալը» նրա տրանսֆերը կփորձի գնել այն դեպքում, եթե չկարողանա համաձայնության հասնել Պեպե Ռեյնայի հետ։ 

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Կեյլոր Նավասը, դժգոհ լինելով թիմում իր՝ երկրորդ դարպասապահի կարգավիճակից, ցանկանում է հեռանալ։ Նրա ծառայություններով հետաքրքրված է ՊՍԺ-ն։ 

Երեկ Զինեդին Զիդանը հայտարարեց, որ չի պատկերացնում «Ռեալը» առանց Կեյլոր Նավասի։ 

Share |

Լրահոս

Loading...