Նեյմարը կոչ է անում պայքարել Ամազոնում հրդեհների դեմ (լուսանկար)

11:28 24.08.2019

ՊՍԺ-ի ու Բրազիլիայի ազգային հավաքականի հարձակվող Նեյմարը կոչ է արել հասարակությանը՝ ուշադրություն դարձնել Ամազոնում անտառային հրդեհներին:

«Ծրագիրը երբեք չայրելն էր, այլ՝ հոգ տանելը: Մոլորակի ամենամեծ արժեքներից մեկի պահպանման համար այս պայքարը պետք է անդադար լինի: Մենք չենք կարող թուլանալ, երբ հրդեհներն ամեն տարի կրկնվում են», - գրել է Նեյմարը «Ինստագրամի» իր էջում:

Ամազոնն աշխարհի ամենախոշոր տրոպիկական անտառն է: 2019-ին Բրազիլիայի տրոպիկական անտառներում ավելի քան 75 հազար հրդեհ է գրանցվել:

Share |

Լրահոս

Loading...