Աղբյուր. ՊՍԺ-ն որոշել է՝ ում է տալու Դիբալայի իմիջային իրավունքները նրան գնելու դեպքում

09:43 24.08.2019

ՊՍԺ-ն շարունակում է հետաքրքրված լինել «Յուվենտուսի» հարձակվող Պաուլո Դիբալայի ծառայություններով, այն պարագայի համար, եթե Նեյմարը հեռանա թիմից: 

Փարիզցիները տեղեկացված են այն մասին, որ արգենտինացու տեղափոխությունը «Մանչեսթեր Յունայթեդ» ու «Տոտենհեմ» խափանվել է նաև խաղացողի իմիջային իրավունքների շուրջ տարաձայնությունների պատճառով: 

Ինչպես հաղորդում է Calciomercato-ն՝ ՊՍԺ-ի սպորտային տնօրեն Լեոնարդոն այդ հարցի շուրջ խոհրդակցություն է ունեցել ֆուտբոլիստի նախկին գործակալի հետ:

Ըստ աղբյուրի տեղեկությունների՝ Դիբալային ձեռք բերելու պարագայում ֆրանսիական ակումբը պատրաստ է իմիջային իրավունքների իրացումը փոխանցել ֆուտբոլիստի ընտանիքին:

Share |

Լրահոս

Loading...