Տեեմու Պուկին կրկնել է Պավել Պոգրեբնյակի ռեկորդը

16:54 24.08.2019

ԱՊԼ-ի երրորդ տուրում «Չելսին» հյուրընկալվել է «Նորվիչին»։ Առաջին խաղակեսից հետո թիմերը երկուական գնդակ են ուղարկել միմյանց դարպասը։ 

«Նորվիչի» կազմում գոլերից մեկը հեղինակել է Տեեմու Պուկին՝ ԱՊԼ-ում մեկնարկային երեք խաղերում խփելով իր հինգերորդ գնդակը։ Ֆին ֆուտբոլիստը 10-րդն է պատմության մեջ, որ Պրեմիեր լիգայի մեկնարկային երեք խաղերում էլ գոլի հեղինակ է դառնում։

Երեք խաղերում հինգ գոլ, սակայն, խփել հաջողվել է միայն Պուկիին և Ռուսաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Պավել Պոգրեբնյակին։ 

Տեեմու Պուկին ԵՎՐՈ-2020-ի որակավորման փուլում Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի մրցակիցներից Ֆինլանդիայի հավաքականի առաջատարներից է։ 

 

Share |

Լրահոս

Loading...