Ռամոսը թվարկել է իր կարիերայում կարևոր դեր խաղացած մարզիչներին

09:15 24.08.2019

«Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը խոսել է այն մարզիչների մասին, որոնք կարևոր դեր են խաղացել իր կարիերայում: Պորտուգալացի մարզիչ Ժոզե Մոուրինյուի մասին Ռամոսը լռել է, քանի որ իրենց հարաբերությունները հեռու են իդեալական լինելուց:

«Եթե խոսենք ամենակարևոր մարզչից, ապա դա Խոակին Կապառոսն է: Նա առաջինն էր, ով ինձ հնարավորություն է տվել խաղալու իսպանական լիգայում և իրականացնելու երազանքը: Հետո կնշեմ Լուիս Արագոնեսին՝ Իսպանիայի հավաքականում խաղալու հնարավորություն տալու համար: Հնարավոր է՝ վերջին տարիներին կարևոր դեր են խաղացել Անչելոտին ու Զիդանը. Ես հրաշալի պահեր եմ ապրել Չեմպիոնների լիգայում», - Ռամոսի խոսքերն է մեջբերել Esquire-ը:

Ռամոսը կարիերայի ընթացքում խաղացել է «Սևիլյայում»: «Ռեալ» տեղափոխվել է 2005 թվականին: Նա 2010-ի աշխարհի չեմպիոն է, Եվրոպայի կրկնակի չեմպիոն ու Իսպանիայի քառակի չեմպիոն:

Share |

Լրահոս

Loading...