Ռեալը վերջին պահին ձեռքից բաց թողեց հաղթանակը Վալյադոլիդի հետ խաղում (տեսանյութ)

23:09 24.08.2019

Իսպանիայի առաջնության 2-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» ընդունել էր «Վալյադոլիդին» ու չկարողացավ հաղթանակի հասնել այս խաղում։ 

 Հարկ է նշել, որ մինչև 82-րդ րոպեն թիմերից ոչ մեկին չէր հաջողվել բացել խաղի հաշիվը և միայն հիմնական ժամանակի ավարտից 8 րոպե առաջ Կարիմ Բենզեման կարողացավ գեղեցիկ հարվածով գրավել հյուրերի դարպասը։ Սակայն ընդամենը 6 րոպե անց Սերխիո Գվարդիոլան պատասխան գնդակ ուղարկեց մադրիդցիների դարպասն ու փրկեց իր թիմին պարտությունից։

Այսպիսով, խաղն ավարտվեց 1-1 հաշվով ու մադրիդյան ակումբը 4 միավորով երկրորդ տեղում է, իսկ նույնքան միավոր ունեցող «Վալյադոլիդը»՝ 3-րդ։

Share |

Լրահոս

Loading...