Ռոնալդու. Ֆելիշը կարող է կրկնել իմ նվաճումներն Իսպանիայում

10:56 24.08.2019

«Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կարծիք է հայտնել Իսպանիայում իր հայրենակից Ժոաու Ֆելիշի («Աթլետիկո») հեռանկարների մասին:

«Ես հավատում եմ, որ նա կարող է կրկնել իմ նվաճումներն Իսպանիայում, քանի որ նա հիանալի խաղացող է՝ մեծ պոտենցիալով, որը կարող է էլ ավելի աճել: Նույնը կարող եմ ասել նաև Բեռնարդու Սիլվայի մասին, չնայած՝ նա արդեն շատ ավելի հասուն է», - Ռոնալդուի խոսքերն է մեջբերել El Mundo Deportivo-ն՝ հղում անելով TVI:

Հիշեցնենք, որ Ֆելիշի տրանսֆերն «Աթլետիկոյին» 126 միլիոն եվրո արժեցավ: Նա դարձավ պատմության ամենաթանկարժեք ֆուտբոլիստը:

Անցած մրցաշրջանում Ֆելիշը «Բենֆիկայի» կազմում մասնակցել է 43 խաղի: Նրա ակտիվում 20 գոլ է ու 11 գոլային փոխանցում:

Share |

Լրահոս

Loading...