Արդան ոչ-ոքի է խաղացել, Ռումյան Հովսեփյանը հեռացվել է խաղադաշտից

01:34 24.08.2019

Բուլղարիայի առաջնության 7-րդ տուրում «Արդան» Պլովդիվի «Լոկոմոտիվ» մարզադաշտում ոչ-ոքի՝ 0-0 հաշվով է խաղացել «Չեռնո Մորեի» հետ: 

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Ռումյան Հովսեփյանն «Արդայի» մեկնարկային կազմում էր: Խաղի մեկնարկային րոպեներին հանդիպման գլխավոր մրցավար Նիկոլայ Յորդանովը դեղին քարտ ցույց տվեց հայ ֆուտբոլիստին: 37-րդ րոպեին Հովսեփյանը պատժվեց երկրորդ դեղին քարտով ու հեռացվեց խաղադաշտից: «Արդայի» դարպասին 11-մետրանոց հարված նշանակվեց, սակայն դարպասապահը կարողացավ փրկել իր թիմին Ժորժինյոյի հարվածից հետո:

Այս ոչ-ոքիից հետո «Արդան» 9 միավոր ունի ակտիվում և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 7-րդ տեղը:

Share |

Լրահոս

Loading...