Դորտմունդի «Բորուսիան» խոշոր գումար կպահանջի այն ակումբներից, որոնք կցանկանան ձեռք բերել թիմի կիսապաշտպան Ջեյդոն Սանչոյին:
Գերմանական ակումբը 20-ամյա ֆուտբոլիստի համար 115 մլն եվրո կպահանջի, հայտնում է The Telegraph -ը:
Անգլիացու համար պայքարում ֆավորիտ է «Մանչեսթեր Յունյաթեդը», սակայն մանկունիացիները ստեղծված իրավիճակում վախենում են այդքան մեծ գումար վճարել:
ՄՅՈւ-ն տրանսֆերային ծրագրերի հարցում կկողմնորոշվի միայն ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանի վերսկսումից հետո, երբ հայտնի կդառնա՝ ակումբի տրամադրության տակ ինչպիսի ֆուտբոլիստներ կան:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Սանչոյի ծառայություններով հետաքրքրված է նաև «Ռեալը»: