Նեդվեդ. Սարին արդեն լավ է զգում իրեն. նա կվերադառնա միջազգային դադարից հետո

11:07 24.08.2019

Թուրինի «Յուվենտուսի» փոխնախագահ Պավել Նեդվեդը խոսել է թիմի գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարիի առողջական վիճակի մասին: 60-ամյա մասնագետի մոտ օրեր առաջ թոքաբորբ էր ախտորոշվել: 

«Սարին ողջունում է բոլորին: Նա կվերադառնա թիմ միջազգային դադարից հետո: Մարզիչը արդեն լավ է զգում իրեն: Նա հիասքանչ է աշխատում ու ցանկանում է լինել դաշտում ամեն օր:

Մարզչի բացակայությունը կարող է դժվարություններ առաջացնել, սակայն մենք ունեցել ենք նման պահեր»,-Նեդվեդի խոսքերն է մեջբերում «բիանկոներիների» Twitter-յան պաշտոնական էջը: 

Հիշեցնենք, որ թոքաբորբի պատճառով Մաուրիցիո Սարին բաց է թողնելու Ա սերիայում «Յուվենտուսի» մեկնարկային երկու խաղերը, որտեղ թուրինցիները մրցելու են «Պարմայի» և «Նապոլիի» հետ: 

 

Share |

Լրահոս

Loading...